Logo
  • Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ)

ՀԱՐԳԵԼԻ՛ ԱՅՑԵԼՈՒ,

ՀԱՐԳԵԼԻ՛ ԱՅՑԵԼՈՒ,

Պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու մեր բժշկական հաստատությունը, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտա 22 հասցեում: Այն Հայաստանի հնագույն կլինիկաներից մեկն է` հիմնադրված դեռևս 1931 թվականին: Հիմնադրման պահից մինչ օրս կլինիկայի մշտական ուշադրության կենտրոնում է եղել մանկաբարձության և գինեկոլոգիայի հայրենական դպրոցի զարգացումը, ինչն էլ իր հերթին մեծապես նպաստել է ծննդօգնության ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմանը:

Եվ պատահական չէ, որ Հայաստանում մանկաբարձության, գինեկոլոգիայի, պերինատոլոգիայի, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ բուժման, բժշկական գենետիկայի, վերարտադրողականության վերաբերյալ բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն առաջին անգամ մշակվել և ներդրվել են մեր կենտրոնում:

Այսօր ՄՄԱՊԳՀԿ-ն, շնորհիվ առողջապահության, մասնավորապես, ծննդօգնության ոլորտում երկարամյա և բեղմնավոր աշխատանքի, ունի բժշկական բարձրակարգ հաստատության անբասիր վարկանիշ:
Մեզ մոտ բժշկական օգնությունը, ախտորոշման և խորհրդատվական ծառայությունները մատուցվում են կենտրոնի փորձառու, բժշկական բարձր որակավորում ունեցող աշխատակիցների կողմից: Կենտրոնում աշխատում են գիտության 3 դոկտորներ, բժշկական գիտությունների 20 թեկնածուներ և կենսաբանական գիտությունների 2 թեկնածուներ: Կենտրոնի բժիշկները մշտապես բարձրացնում են իրենց մասնագիտական վարպետությունը,  վերապատրաստվելով Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում:

ՄՄԱՊՀԳԿ-ն առաջատարի վարկանիշը ձեռք է բերել ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որի հիմքում ընկած են բարձր արհեստավարժությունը, հիվանդների և նրանց հարազատների նկատմամբ բարեհամբյուր և հարգալից վերաբերմունքը:

                     Պրոֆեսոր Գեորգի Գրիգորիի Օկոև

Առաջին անգամ Հայաստանում՝ ՄՄԱՊԳՀԿ-ում իրականացվել է

12 / 04 / 2018
Նորություններ

հրավիրում ենք մասնակցելու «Գինեկոլոգիայի հրատապ հարցեր» թեմայով գիտաժողովի աշխատանքին, որը կկայանա սույն թվականի ապրիլի 19-ին:

26 / 01 / 2018
Նորություններ

Այսօր՝ հունվարի 25-ին, Մոր եւ մանկան առողջության պահանման գիտահետազոտական կենտրոնում եռյակ է ծնվել՝ 2 աղջիկ եւ 1 տղա: Իսկ 2 ամիս առաջ կրկին այստեղ ծնված եռյակը՝ նույնպես 2 աղջիկ եւ 1 տղա, ծննդատնից արդեն դուրս է գրվում:

24-ամյա Արփինե Սամվելյանի եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ մինչեւ հղիության 35-րդ շաբաթը. այս երեխաներին արդեն կարելի է գրեթե հասունացած համարել: Տղան կշռում է 2220 գրամ, աղջիկները՝ 2440 եւ 1930 գրամ: Բժիշկների գնահատմամբ՝ նրանց վիճակը բավարար է, սակայն դեռեւս ինտենսիվ խնամքի կարիք ունեն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: