Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա
ՄՄԱՊԳՀԿ-ի բժիշկ-անեսթեզիոլոգները կատարելապես տիրապետում են ընդհանուր և տեղային (ռեգիոնալ) ցավազրկման ժամանակակից մեթոդներին: Բաժանմունքը ցուցաբերում է շուրջօրյա մասնագիտացված օգնություն անհրաժեշտ ողջ ծավալով:
Այն նախատեսում է.
1. Ցավազրկում ծննդաբերությունների և կեսարյան հատման վիրահատությունների ժամանակ:
2. Հիվանդի վիճակի և նրա ֆունկցիոնալ հնարավորությունների (ռեզերվների), անզգայացման և վիրահատության ռիսկի աստիճանի գնահատում
3. Առողջական վիճակի շտկում վիրահատությանը նախապատրաստելու նպատակով:
4. Ինվազիվ (վնասվածքային) միջամտությունների և վիրահատությունների անեսթեզիոլոգիական ապահովում:
5. Հետվիրահատական ինտենսիվ թերապիա (բուժում) և հսկում՝ ստուգիչ-ախտորոշիչ սարքավորումների օգտագործմամբ:
Բաժանմունքի կազմում կա ինտնեսիվ թերապիայի 2 հիվանդասենյակ, որոնք գտնվում են գինեկոլոգիական բաժանմունքի վիրահատական բլոկում և ապահովված են օրգանիզմի շնչառական և սիրտ-անոթային համակարգերի հսկման ժամանակակից սարքավորումներով:
Ծննդաբերության և կեսարյան հատման վիրահատության ժամանակ նախապատվությունը տրվում է լոկոռեգիոնալ (տեղաշրջանային) ցավազրկմանը (էպիդուրալ (վերկարծրենային), ողնուղեղային և դրանց համակցումը): Տարբեր վիրաբուժական միջամտությունների և մանիպուլյացիաների ցավազրկումը անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքում իրականացվում է բարձր որակավորում ունեցող բժշկական և միջին բուժանձնակազմի կողմից:
Ստացիոնարում առկա են ժամանակակից սարքավորումներ՝ ընդհանուր անզգայացման համար, սարքերի և գործիքների հավաքածու անզգայացման բոլոր հնարավոր տեսակների իրականացման, հետվիրահատական շրջանի վարման, տարբեր վիրահատական միջամտություններից հետո արագ վերականգնման համար: