Հոմեոպաթիա
Առաջին անգամ Հայաստանում, 1992թ., ՄՄԱՊԳՀԿ-ում բացվեց հոմեոպաթիայի կաբինետ: Հոմեոպաթիայում օգտագործվում են պատրաստուկներ՝ բուսական, կենդանական, և հանքային ծագման սահմանային փոքր դեղաչափերով, ընտրված նմանատիպության օրենքով: Օգտագործվում է հղիության ժամանակ էքստրագենիտալ (արտասեռական) ախտաբանության դեպքում (երիկամների, լյարդի, սիրտ-անոթային համակարգի, վերին շնչուղիների հիվանդություններ), ինչպես նաև հավելումների բորբոքային հիվանդությունների, դաշտանադադարային համախտանիշի, դաշտանային ցիկլի խանգարումների դեպքում, հետվիրահատական բարդությունների ժամանակ (ջերմություն, փորկապություն):