Logo

Հետծննդյան բաժանմունք

Հետծննդյան բաժանմունքի անձնակազմի աշխատանքի հիմնական սկզբունքներն են. ելնելով ծննդկանների անհատական կարիքներից՝ յուրաքանչյուր հիվանդին հատուկ մոտեցում և մասնագիտորեն բարյացակամ վերաբերմունք:

Ծննդկանները գտնվում են մոր և երեխայի համատեղ կեցության 1-, 2- և 3-տեղանոց հիվանդասենյակներում: Բոլոր հիվանդասենյակները ապահովված են փոքրիկ լողատաշտակով, փոքրիկի մահճակալով ու բարուրման սեղանով: Հիվանդասենյակներում առկա են սանհանգույց, տաք ջուր, բուժքույրերի կանչի կոճակ, սառնարան, էլեկտրական թեյնիկ, հեռուստացույց:

Ծննդկանների սնունդը իրականացվում է՝ հաշվի առնելով կերակրող մայրերի սննդակարգի առանձնահատկությունները: Վերջիններիս ցանկությամբ նրանց կարող են տրամադրվել առավելագույնս հարմարավետ հիվանդասենյակներ, այսպես կոչված «լյուքս-սենյակներ», որտեղ զուգակցված են հարմարավետության բարձր մակարդակը, տնային պայմանները, հարազատների ներկայությունը, երեքանգամյա սնունդը անհատական պատվերով: Թույլատրվում է հարազատների տեսակցությունը ժամը 1200-ից մինչև 2000-ը: Ամեն օր կատարվում է բժիշկների համայց, որի ժամանակ մանկաբարձ-գինեկոլոգը կատարում է ծննդկանների զննում, վերջիններիս հետ անցկացնում զրույցներ հիգիենայի, կաթնարտադրության (լակտացիայի), սննդի և բեղմնականխման միջոցների մասին: Անհրաժեշտության դեպքում տրվում է նաև հոգեբանական օգնություն:

Բժիշկ նեոնատոլոգը ամեն օր զննում է նորածնին հիվանդասենյակում՝ մոր ներկայությամբ: Մանկական բուժքույրը մայրիկին սովորեցնում է երեխայի խնամքի հմտություններ և օգնում է նրան երեխային կերակրելիս: Հետծննդյան շրջանում շատ մեծ ուշադրություն է դարձվում կրծքով կերակրման աջակցմանն ու քաջալերմանը:

Լակտացիայի անբավարարության դեպքում կիրառվում է թերկաթնարտադրության (հիպոգալակտիայի) բուժման արդյունավետ մեթոդ՝ ասեղնաբուժություն:

Աշխատակազմ

Բաժանմունքի վարիչ
Դավիթ Ռուբենի Ղուկասյան, բ.գ.թ.
Մանկաբարձ-գինեկոլոգ
Ռուզաննա Գեղամի Երիցյան, բ.գ.թ.
Մանկաբարձ-գինեկոլոգ
Նատալյա Օլեգի Տեր-Գևորկովա
Մանկաբարձ-գինեկոլոգ
Ելենա Գրիգորի Յուգունյան