Ցիտոգենետիկական լաբորատորիա
Լաբորատորիան իրականացնում է կլինիկա-ցիտոգենետիկական հետազոտություններ.
- Կարիոտիպի որոշում դասական մեթոդով՝ քրոմոսոմների տարբերակիչ G և C-, R-banding գունավորման օգնությամբ, մոլեկուլային-բջջաբանական FISH մեթոդով
- Սեռական քրոմատինի հետազոտություն:
Պերինատալ (շուրջծնական) ախտորոշում
- Արյան հետազոտություն ալֆա-ֆետոպրոտեինի նկատմամբ (ԱՖՊ)
- Խորիոնի բիոպսիա (թավկենու կենսազննում)
- Ամնիոցենտեզ (ջրաթաղանթահատում)
- Կորդոցենտեզ (պորտալարի ծակում)
- FISH մեթոդով քրոմոսոմային անկանոնությունների պրենատալ (նախածննդյան)
- մոլեկուլային-բջջաժառանգաբանական ախտորոշում
- Սաղմերի նախաիմպլանտացիոն (նախաներպատվաստումային) ժառանգաբանական ախտորոշում, նրանց զարգացման վաղ շրջաններում' մինչ արգանդի խոռոչ դրանց տեղափոխումը:
Կենսաքիմիական ժառանգաբանական հետազոտությունների միջոցով
- Մեզի սկրինինգ (ընտրույթային հետազոտություն) ժառանգական նյութափոխանակային հիվանդությունների հայտնաբերման նպատակով
- Արյան հետազոտություն ֆենիլալանինի հայտնաբերման համար
- Մուկովիսցիդոզի ախտորոշում (քրտինքային փորձ):