Նորություններ
Այսօր՝ հունվարի 25-ին, Մոր եւ մանկան առողջության պահանման գիտահետազոտական կենտրոնում եռյակ է ծնվել՝ 2 աղջիկ եւ 1 տղա: Իսկ 2 ամիս առաջ կրկին այստեղ ծնված եռյակը՝ նույնպես 2 աղջիկ եւ 1 տղա, ծննդատնից արդեն դուրս է գրվում:
24-ամյա Արփինե Սամվելյանի եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ մինչեւ հղիության 35-րդ շաբաթը. այս երեխաներին արդեն կարելի է գրեթե հասունացած համարել: Տղան կշռում է 2220 գրամ, աղջիկները՝ 2440 եւ 1930 գրամ: Բժիշկների գնահատմամբ՝ նրանց վիճակը բավարար է, սակայն դեռեւս ինտենսիվ խնամքի կարիք ունեն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզբին Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 7 երկվորյակներ են ծնվել: Նրանցից 3-ը՝ նոյեմբերի 23-24-ին: 4 զույգը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում: Անհաս երկվորյակների եւս մեկ զույգ էլ ծնվել է մեկ ամիս առաջ, բայց նրանք դեռեւս ծննդատանն են, բժիշկների հսկողության ներքո: