Ասեղնաբուժություն
Ներկայումս ասեղնաբուժությունը բժշկության մեջ լայն կիրառություն է գտել: Մանկաբարձության մեջ անցկացվում են հետծննդյան բարդությունների բուժում՝ արգանդի սուբինվոլյուցիայի (թերհետաճ), սիմֆիզիտներ, հիպոգալակտիայի (թերկաթնարտադրության), թութքի և այլ դեպքերում:
Գինեկոլոգիայում կատարում են դաշտանային ցիկլի խանգարումների շտկում՝ դիսօվուլյացիայի (ձվարանների ֆունկցիայի խանգարումներ), ձվարանների ռետենցիոն (կասեցված) կիստաների և հավելումների բորբոքային կենսընթացների բուժում:
Ասեղնաբուժությունը լայնորեն կիրառվում է նաև օստեոխոնդրոզի, ռադիկուլիտի, տարբեր ծագման նևրալգիաների և միալգիաների ժամանակ:
Ավանդական բժշկության կաբինետը հագեցված է ժամանակակից սարքավորումներով:
Սկենար-թերապիա. Էլեկտրանեյրոստիմուլյատորը (էլեկտրանյարդախթանիչը) նախատեսված է ոչ ինվազիվ կենսակարգավորվող էլեկտրաիմպուլսային թերապիայի համար, ուղղված տարբեր ֆունկցիոնալ և օրգանական ախտաբանական կենսընթացների ժամանակ օրգանիզմի պահեստային հնարավորությունների ակտիվացմանը:
Քվանտային թերապիա. կիրառվում է ինչպես ավանդական թերապիայի հետ համակցված, այնպես էլ ինքնուրույն: Դա ցածրէներգետիկ իմպուլսային լազերային և ինֆրակարմիր անընդմեջ ճառագայթման, ինչպես նաև ռեֆլեքսոգեն զոնաների վրա մշտական մագնիսական դաշտի ազդեցությունն է:
Բիոլազ-Օբեռոն ախտորոշումը նախատեսված է օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի նախնական թեստավորման համար, և ավտոմատիկ հաշվարկների արդյունքում անց է կացվում ֆիզիոլոգիական առանձին համակարգերի և հոգեֆիզիոլոգիական վիճակի մեկնաբանում: