Logo

Մանուալ թերապիա

Մանուալ թերապիան (լատիներեն "manus"՝ ձեռք), որպես բուժման մի տեսակ, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Այն ժամանակ դա կոչվում էր ռախիոթերապիա:

Մանուալ թերապիան դա ձեռքային բուժական հնարքների համակարգ է, որոնց օգնությամբ կարելի է բավականին արդյունավետ ձերբազատվել գանգուղեղային նյարդերի, գլխուղեղի և ողնուղեղի թաղանթների, գանգի ոսկրերի, ներքին օրգանների, մկանային և կապանային համակարգի, հոդերի, ողնաշարի տարբեր հիվանդություններից և ախտաբանական փոփոխություններից: Մանուալ թերապիան բարելավում է արյան շրջանառությունը մկաններում, ինչի շնորհիվ լավանում է հյուսվածքների սնուցումը, նյութափոխանակությունը, փոխվում է մկանների տոնուսը: Մանուալ թերապիայի բուժընթացը (կուրսը) միջինը կազմում է 15-20 հաճախում: Մանուալ թերապիան կիրառվում է.

 

Ներքին օրգանների (շնչառական, մարսողական, ներզատական և ԿՆՀ) հիվանդությունների համալիր բուժման ընթացքում

 

  • Ողնաշարի երկայնքով սաստիկ ցավերի
  • Ողնաշարի սկավառակների ճողվածքի 
  • Ողնաշարի օստեոխոնդրոզի
  • Ռադիկուլիտի
  • Կեցվածքի զանազան խանգարումների
  • Գլխացավի, գլխապտույտի
  • Սրտի շրջանում ցավերի դեպքում: